Իշխանությունը կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել Ծառուկյանի դեմ

Իշխանությունը կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել Ծառուկյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեւական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ․ քրեական գործեր են հարուցվում նրա ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։

 

Սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունն ավելի կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկրում նոր քաղաքական գործընթացներ եւ իշխանության նկատմամբ դժգոհություն է հասունանում։

 

ԲՀԿ առաջնորդը թերեւս կանխազգում է այդ հեռանկարը, եւ պատահական չէ, որ երեկ չնայած ԱԺ-ում նիստ չկար, բայց նա եկել էր խորհրդարան եւ լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ շեշտեց, որ անթույլատրելի է համարում ընտանիքներին քաղաքականության մեջ ներքաշելը. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ, որ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5735.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :