Ղարաբաղյան կարգավորման հարցում նախընտրական շրջանում փոփոխություններ չեն լինի. քաղաքագետ

Ղարաբաղյան կարգավորման հարցում նախընտրական շրջանում փոփոխություններ չեն լինի. քաղաքագետ

Ղարաբաղում եւ Ադրբեջանում նախընտրական շրջանում ղարաբաղյան հակամարտության հարցում լուրջ փոփոխություններ չեն կանխատեսվում, ինչը բացատրվում է հագեցած ներքաղաքական օրակարգով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 29-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

 

Նրա խոսքով՝ հակամարտությունն այն փուլում չէ, որպեսզի ակնկալենք էական փոփոխություններ։ «Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Ադրբեջանում դրանց արդյունքները քիչ թե շատ կանխատեսելի են, այնինչ Ղարաբաղում ընտրությունների արդյունքները կանխատեսելն ավելի բարդ է»,- նշեց նա։

 

Անդրադառնալով  Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ակնկալվող հանդիպմանը՝ Իսկանդարյանը ընդգծեց, որ եթե դրանց արդյունքներով գրանցվի, որ բանակցային գործընթացը շարունակվում է, ապա արդեն կարելի կլինի համարել, որ հանդիպումը կայացել է, քանի որ այս փուլում լուրջ փոփոխություններ չպետք է սպասել։ «Բանակցությունները 1996-1997 թվականներից վարվում են Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ անկախ ան բանից, թե ով եւ ինչ հռետորաբանությամբ ու որ լսարանի համար է հանդես գալիս։ Ցանկացած պարագայում հանդիպման փաստն ինքնին դրական է՝ հաշվի առնելով, որ դա կողմերի միջեւ փոխգործակցության ուղի է ստեղծում, իսկ միջազգային խաղացողների ներգրավումը միջնորդական գործունեությունում ավելի ամուր հիմք է ստեղծում ստատուս-քվոյի պահպանման համար։ Սակայն նրանք չեն կարող հակամարտությունը լուծել առանց կողմերի, դա արդեն կախված է միայն հայերից եւ ադրբեջանցիներից»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5715.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :