«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվեց

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվեց

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 29-ին, բավարարել է դատախազության՝ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։

 

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրելի էր համարել «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը։

 

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

 

Մեղադրանք է առաջադրվել նաեւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5711.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 3798 : Ցուցադրված է` 1 - 15 :