Փաշինյանը կադրեր է հրապարակել ապրիլյան պատերազմի ժամանակ ՔՊ–ի ստեղծած կամավորական ջոկատից

Փաշինյանը կադրեր է հրապարակել ապրիլյան պատերազմի ժամանակ ՔՊ–ի ստեղծած կամավորական ջոկատից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել  ապրիլյան պատերազմի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած կամավորական ջոկատից:

 

Նա, մասնավորապես, գրել է. «Այս տեսանյութը նկարահանել եմ 2016 թվականի մայիսին, այն օրը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը ավարտելով իր ծառայությունը Արցախի Մարտակերտի շրջանում՝ կանգնել էր հրաժեշտի տողանի, կատարելու իր մարտական երգերից մեկը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:

 

Առաջին անգամ տեսանյութը հրապարակել եմ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հակոց բանակի օրը»:

 

Նշենք, որ շարքերում երեւում են այսօրվա պաշտոնյաներից շատերին՝ Հակոբ Արշակյան, Արայիկ Հարությունյան, Արմեն Փամբուխչյան, Սուրեն Պապիկյան, Հրաչյա Հակոբյան, Գարիկ Սարգսյան, Հակոբ Սիմիդյան եւ այլն:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5700.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 3798 : Ցուցադրված է` 1 - 15 :