«Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»․ բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար․ Լարիսա Մինասյան

«Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»․ բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար․ Լարիսա Մինասյան

Երեկ մի շարք գործիչների բերման ենթարկելու տեսանյութերում անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բաց հասարակության հիմանդրամներ»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք դա ըննդիմությանը ահաբեկելու փորձ չէր։ 

 

«Չեմ գտնում, որ նրանք ընդդիմություն են։ Այն մասով, որ արդյոք ստանդարտին համապատասխան, կատարվում էին պատշաճ ձևով զուտ այն, ինչ երևում էր էկրանի վրա, շատ մտահոգիչ է, անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կար, արդյոք դա ահաբեկում է, ես դրա մասին չեմ խոսի»,-նշեց նա։ 

 

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ մալյանը, Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը բարձրաձայնում էին, որ իրենք «ասֆալտին փռելու» միջոցով բերման են ենթարկել։

 

Պատասխանելով հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել է, ինչպես պնդում էր Նարեկ Մալյանը, Մինասյանն ասաց․

 

«Ես հեռախոսային կամ առերես զրույց չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, այդպիսի խոսակցություն չի եղել»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5699.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :