Facebook-ը խոստովանել է, որ «լրտեսում է» օգտատերերին

Facebook-ը խոստովանել է, որ «լրտեսում է» օգտատերերին

Facebook սոցցանցի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը հետեւել է իր օգտատերերի ակտիվությանը կայքերում, որտեղ նրանք օգտագործել են բիզնեսի համար Facebook-ի գործիքները:

 

«Facebook-ից դուրս գործողությունները ներառում են ձեր համագործակցությունը ընկերությունների եւ կազմակերպությունների հետ, որոնց մասին նրանք մեզ հայտնում են: Ընկերությունները եւ կազմակերպությունները, որոնք օգտագործում են բիզնեսի համար մեր գործիքները, կարող են իրենց կայքերում կամ հավելվածներում ձեր գործողությունների մասին տեղեկություն տրամադրել մեզ: Դա մեզ թույլ է տալիս ձեզ համար ավելի ակտուալ գովազդ ընտրել»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՆՏՎ-ն:

 

Նշվում է, որ սոցցանցը վերլուծում է Facebook-ի միջոցով այդ հավելվածներ մուտք գործելիս տվյալները, կոնտենտի դիտումը, ապրանքի որոնումը, դրա ավելացումը զամբյուղում կամ դրա գնումը, ինչպես նաեւ նվիրատվությունների կատարումը:

 

Ընկերությունը հավելել է, որ այժմ օգտատերերը կարող են որոշել՝ ընկերությանը վերլուծության համար տեղեկություն տրամադրել, թե ոչ:

 

The Washington Post-ի հաղորդմամբ՝ սոցցանցը օգտատերերի անձնական կյանքի, բժշկական ընկերությունների, ապահովագրական գործակալությունների էջեր, վարկային պատմությունների բյուրո այցելելու մասին տեղեկություն է հավաքել: 

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5698.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :