Մարզպետի լիազորությունների մեջ մտնում է գնահատել իրավիճակը, տեղեկացնել կառավարությանը. վարչապետը պարզաբանեց՝ Հունան Պողոսյանն ինչպես է կոտրելու նարկոտրաֆիկի ողնաշարը

Մարզպետի լիազորությունների մեջ մտնում է գնահատել իրավիճակը, տեղեկացնել կառավարությանը. վարչապետը պարզաբանեց՝ Հունան Պողոսյանն ինչպես է կոտրելու նարկոտրաֆիկի ողնաշարը

«Մարզպետը չէ մարզի համար լավ բան անողը, մարզի համար լավ բան անողը կառավարությունն է, որը տասնյակ միլիոնավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել, աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարություն իրականացրել և շարունակելու է իրականացնել»: Այս մասին Կապանում մամուլի ասուլիսի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով հարցին, թե մարզպետ Հունան Պողոսյանը 1,5 տարվա ընթացքում ինչ է արել Կապանի համար: Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ Հունան Պողոսյանի աշխատանքը դրական է գնահատում:

 

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե մարզպետին ներկայացնելիս՝ վարչապետը կարևորել էր մարզում միջազգային նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպես է ասել հաշվի առնելով այն, որ Հունան Պողոսյանն իրավապահ համակարգում երկարամյա փորձ ունի, գեներալ է:

 

«Եթե դուք հետևեք ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրություններին, ապա կտեսնեք՝ ինչ մեծ ծավալի նարկոտրաֆիկի մասին է խոսքը: Մենք այսօր ունենք սահմանի վերահսկողության շատ կոնկրետ խնդիր: Մենք պետք է շարունակենք այս երևույթի դեմ պայքարել, ինչի որևէ մեկի համար գաղտնիք է, որ Սյունիքի մարզը հիմնական տարանցիկ ուղղություններից է»,-ասաց նա:

 

Լրագրողն արձագանքեց մարզպետի լիազորությունների մեջ չի մտնում նարկոտրաֆիկի դեմ պայքարը:

 

«Մարզպետի լիազորությունների մեջ մտնում է իրավիճակը գնահատել, տեղեկացնել կառավարությանը և իր լիազորություններից բխող միջոցներ ձեռնարկել: Կառավարության, վարչապետի լիազորությունների մեջ մտնում միջամտել իրավապահ համակարգի գործունեության»,-ասաց վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրավապահ համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5507.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :