«Հայաստանին պետք է ոչ թե ազգային, այլ հայկական ավիաընկերություն». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանին պետք է ոչ թե ազգային, այլ հայկական ավիաընկերություն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչ քայլեր են արվում ազգային ավիափոխադրող ունենալու ուղղությամբ:

 

«Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող, բայց պետք է հասկանանք՝ իսկ դա ո՞նց պետք է ապահովենք: Մենք պետք է փող դնենք, ազգային ավիափոխադրող ստեղծենք, որը 3 տարի անց կսնանկանա, գլխներիս կդառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա՞»:  Ոչ, մենք տնտեսական իրավիճակը պետք է բարելավենք: Մենք այսօր ամեն տարի զբոսաշրջիկների երկնիշ աճեր ենք ունենում, դա է ճանապարհը, որ ի վերջո ի հայտ գա տեղական ներդրող, ով հայկական դրոշով… մենք պատրաստ ենք քննարկել, թե ինչով կարող ենք աջակցել, բայց այդ աջակցությունը զարգացման աջակցություն լինի, ոչ թե՝ կոնսերվացման»,- ասաց վարչապետը:

 

 

Նա հիշեց իռլանդական «Ռյան Էյր» ավիաընկերությանը՝ ընդգծելով, որ այն ստեղծվել է զրոյից. «Մենք ուզում ենք մրցունակ ավիաընկերություն, և Հայաստանին պետք է ոչ թե ազգային, այլ հայկական ավիաընկերություն, որը մրցակցային կլինի շուկայում: Տարբեր առաջարկներ կան, բայց դրանց մեջ շատ հաճախ տեղ է զբաղեցնում այն հատվածը, որ՝ գիտե՞ք ինչ, մեզ պետք է ֆինանսավորեք: Մենք ասում ենք՝ չի լինի այդպես, որովհետև մեկ-երկու, ինչքա՞ն կարող ենք ֆինանսավորել: Զարգացման ծրագիր է պետք դնել գործունեության հիմքում, որ մրցունակ ավիաընկերություն լինի»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5504.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :