«Ովքե՞ր են Զանգեզուրի պղնձակոմբինատի տերերը»

«Ովքե՞ր են Զանգեզուրի պղնձակոմբինատի տերերը»

«Տարեվերջին տեղեկություններ տարածվեցին մամուլում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի շրջանում փոփոխություններ են եղել, նախկին պաշտոնյանների փոխկապակցվածության մասին էր խոսվում, իրավական գործընթաց կա՞, և ի վերջո ովքե՞ր են կոմբինատի սեփականատերերը»,- Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին նման հարց ուղղվեց վարչապետին, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

 

«Չեմ թաքցնի, գիտեք, այդպիսի տեղեկություն շրջանառվելու պահից սկսած, ես հանձնարարել եմ, որ ստուգեն այդ տվյալները, և եթե այդպիսի բան պարզվի, ապա այդտեղ կարող է որոշակի կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գան: Այս պահին ավել բան չեմ կարող ասել, մենք ունենք մի քանի վարկած, որոնք այն մակարդակին չեն, որ մենք հիմա հրապարակենք»։

 

Նյութի աղբյուր` Ա1+

Կարճ հասցե: javakhq.info/u/5503.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :