ԱԺ-ի միակ ակներև բացթողումն այն էր, որ նախօրեին ոմանք իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար օգտագործել. նրանցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ի միակ ակներև բացթողումն այն էր, որ նախօրեին ոմանք իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար օգտագործել. նրանցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

Մեկ տարվա ընթացքում 7-րդ գումարման Ազգային ժողովը գրեթե ակներև բացթողում չի ունեցել: Այս մասին այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Միակ ակներև բացթողումն այն էր, որ երկու օր առաջ ինչ-որ մարդիկ ԱԺ-ում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և կարծում եմ՝ այդ մարդկանցով պետք է զբաղվել»,- նշեց վարչապետը:

 

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ԱԺ-ում պատգամավորների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»,- ասել էր Պետրոսյանը:

 

ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունից հետո պատգամավոր Արման Բաբաջանյանն էր ելույթով հանդես եկել և հույս հայտնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար: Բաբաջանյանի ելույթից հետո քաշքշուկ էր սկսվել պատգամավորների միջև:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5498.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :