Մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թ. տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ այցելի Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թ. տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ այցելի Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Մենք այսօր մեծ հայրենադարձության մասին ենք խոսում և դա է մեր հիմնական ծրագիրը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայրենադարձությանը, և Հայաստանի բնակչությունը հինգ միլիոն դարձնելուն:

 

«Այսօր հայ ժողովուրդը տասը միլիոնանոց սփյուռք ունի, որից առնվազն երեք միլիոնը 1990 թ. հետո արտագաղթածներն են կամ ուղղակի նրանց ժառանգներն են:  Բայց մենք չենք էլ մտածում, որ Հայաստանում օտարերկրյա, ուրիշ ազգի ներկայացուցիչ չպետք է ապրի, ամենևին, բայց Հայաստանի ազգային-էթնիկական պատկերում տեսանելի և էական փոփոխություններ պետք է տեղի չունենան, ըստ մեր պատկերացումների: Սա նշանակում է, որ Հայաստանում միայն հայեր չեն ապրում, ազգային փոքրամասնություններ կան։ Մենք հույս ունենք և ամեն ինչ կանենք, որ նրանց բնականոն զարգացման համար ստեղծվեն բոլոր պայմանները, բայց ոչ մի պարագայում, չի կարող մեկը մյուսի հաշվին լինել»,-ասաց վարչապետը:

 

Փաշինյանը նշեց, որ ուրախությամբ է արձանագրում, որ բազմաթիվ մարդիկ գալիս են աշխատելու, և դա լավ է, որովհետև իրենց հետ բերում են նոր կուլտուրա, նոր ձևեր: Նա նկատեց, որ այսօր աշխարհի աշխատաշուկայում տեղի են ունենում հեղափոխական փոփոխություններ և մի երևույթ է առաջանում, որը կոչվում է ֆրիլանս:

 

 

«Մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թ. տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ այցելի և դա նշանակում է, որ տասն անգամ պետք է զբոսաշրջիկների թիվը ավելացնենք. դա իրատեսական է, քանի որ Հայաստանի նման չքնաղ երկրներ շատ չկան և փորձը ցույց է տալիս, ովքեր գալիս են այստեղ շատ տպավորված են վերադառնում: Ամենաշատը մեր զբոսաշրջիկները տպավորվում են մարդկանցից, նրանց աուրայից, ինքնությունից, անհատականությունից, էներգիայից: Սա շատ կարևոր է, և այս քաղաքակրթական բաները, որ ասում ենք՝ սպանդանոցները, տաքսիները այսպես լինեն, մենք ուզում ենք, որ մեր երկրի քաղաքական իմիջը, ընկալման մակարդակը բարձրանա: Մենք հո չենք ուզում որևէ մեկին վատություն անենք, կարո՞ղ է մենք մեր քաղաքացու հետևից ենք ընկել»,-ասաց նա:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5495.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :