Մենք ամեն ինչ անում ենք, բժշկական հաստատություններում «հազար, երկու հազար» դրամի երևույթները արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյան

Մենք ամեն ինչ անում ենք, բժշկական հաստատություններում «հազար, երկու հազար» դրամի երևույթները արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյան

Երևան քաղաքի մեջ, երբ մարդիկ ծննդատուն են գնում, հաճախ 25 կիլոմեետր և ավելի ճանապարհ են գնում, քանի որ նախընտրում են Էրեբունի հիվանդանոցում երեխա ունենալ: Այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով Քաջարանի ծննդատների փակվելու հարցին:

 

«Վերջերս Ազգային ժողովում ասել եմ, որ մենք լրիվ օրինական ճանապարհով միլիարդավոր դրամներ ուղղակի մսխում ենք, որովհետև այն դեպքում, երբ կարող ենք ունենալ ֆինանսավորվող մեկ օբյեկտ, ունենում ենք երեք օբյեկտ: Բայց եկեք անենք դա, եթե մեր երկիրը դրա անհրաժեշտությունը ունի, եթե Քաջարանի ծննդատանը տարեկան ընդամենը 40 ծնունդ է ընդունվում, եթե Մարալիկում 150-ից պակաս ծնունդ է ընդունվում, մենք պետք է հասկանանք,  որ ավելի լավ է այդ միջոցները կենտրոնացնենք, ծննդատներն ուժեղացնենք: Խոսքը պետական միջոցների արդյունավետ օգտագործման մասին է»,-ասաց նա:

 

Վարչապետն ասաց, որ իրենք ասում են, որ թող թանկ լինի ծառայությունը, բայց լինի որակյալ: «Դա քմահաճույք չէ, շատերը ասում են ազգադավ քաղաքականությունն է վարում կառավարությունը. ծննդատները փակում են, այ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը այն է, որ սակավագիտությամբ, չիմացությամբ անում են հետևություններ»,-ասաց նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ անվճար պետական ծառայությունը լինի իսկապես անվճար, որ  «հազար, երկու հազար» դրամի երևույթներն արմատախիլ արվեն: «Ես երաշխավորում եմ, որ հազար դրամ գրպանս դիր, այդ երևույթները այդ կարգի բժշկական հաստատություններում են, որտեղ ժամանակակից պահանջներին համապատասխան աշխատելու կուլտուրան ներդրված չէ: Երբ մարդիկ կարող են իրենց թույլ տալ, որ խալաթներով դուրս գան, կանգնեն անձրևի տակ, հետո հետ դառնան ծնունդ ընդունող, դա կատաստրոֆա է»,-ասաց նա:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5493.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :