Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա, բացատրել ենք՝ առևտուր չենք անում. Նիկոլ Փաշինյան

Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա, բացատրել ենք՝ առևտուր չենք անում. Նիկոլ  Փաշինյան

«Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի  տրամաբանությունից դուրս գա, որովհետև մեր իշխանությունը չի անում քաղաքական առևտուր»: Այս մասին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ լիովին համակարծիք է ընդդիմության վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած տեսակետի հետ, թե անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն ունենք, մնացել են  անցյալի խցանման մեջ:

 

«Կան քաղաքական ուժեր, որոնց գործելակերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը և հիմա նոր պայմաններում, երբ իշխանությունը մերժում է առևտուրը, նրանք չեն կարողանում իրենց գտնել նոր իրավիճակում: Ասել ենք՝ առևտուր չենք անելու, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել»,-նշեց նա:

 

Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե ինչու կառավարությունը չի հոգացել մամուլի ասուլիսին մասնակցող լրագրողներին Կապան տեղափոխելու հարցը՝ վարչապետ Փաշինյանն ասաց.

 

«Դուք մեզ մեղադրում եք, որ պետական բյուջեի միջոցներն արդյունավետ չեն ծախսվում, դրա համար չենք ուզում պետական բյուջեից ծախսել, սրանից հետո ավելի նպատակային ենք ծախսելու: Որոշ լրատվամիջոցներ կոռումպացված շրջանակներից բավարար ֆինանսավորում են ստանում, թող 5 հազար դրամ ավելի ծախսեն, գան վարչապետի մամուլի ասուլիսին»,-նշեց նա:

 

Վարչապետն ասաց, որ չի հասկանում՝ ինչու պետք է տեղափոխման հարցը կառավարությունն իր վրա վերցներ:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5481.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :