Այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից են և չեն բխում Հայաստանի շահերից. Փաշինյանը՝ Ամուլսարի ճանապարհը փակողների մասին

Այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից են և չեն բխում Հայաստանի շահերից. Փաշինյանը՝ Ամուլսարի ճանապարհը փակողների մասին

«Իրավական խնդիրներ կարող են լինել, որովհետև Լիդիանը արբիտրաժ կդիմի»,– Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի պաշտպանների կողմից հանքի ճանապարհը փակելու փաստին:

«Ես այսօր էլ կոչ եմ անում բացել ճանապարհը և համարում եմ մեր սիրելի հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցը որևէ ձևով չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է. «Չի լուծվելու դա: Նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ 2018 թ. էր, ո՛չ այս, ո՛չ այն կողմ»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինքն ինչ է մտածում Ամուլսարի շահագործման մասին և ունի շահագրգռվածություն, որ Ամուլսարը շահագործվի՝ վարչապետը նշեց. «Եվ այո՛, և ո՛չ: Ես շահագրգռվածություն ունեմ, որ Ամուլսարը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե Ամուլսարը շահագործվեր՝ այս տարի մենք կունենայինք ոչ թե 7,5 և ավելի, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր»:

Բայց մյուս կողմից, ինքը ոչ մի պարագայում չի համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչների առողջության և երկրի բնապահպանությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին:

Նրա խոսքով՝ քանի դեռ ճանապարհը փակ է, չեն կարողանում գալ եզրակացության, արդյո՞ք հանքի շահագործումը կարող է վերականգնվել: Նա նորից շեշտեց. «Ես համարում եմ այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից, որոնք չեն բխում Հայաստանի շահերից: Նաև այդ իրավիճակում կան անձեր, որոնք ամեն ինչ անում են, որ բորսայում ինչ-որ բաներ տեղի ունենան և իրենք կարողանան ձեռք բերել բաժնետոմսեր: Բայց նրանց երազախաբություն է սպասվում, որովհետև մենք այդպիսի զարգացում և այդպիսի մանր պրոցեսներ թույլ չենք տալու»:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5477.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :