Արման Սարգսյանը հանդիպել է նորաստեղծ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմի հետ

Արման Սարգսյանը հանդիպել է նորաստեղծ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմի հետ

Հունվարի 24-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հանդիպում ունեցավ նորաստեղծ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում են  ՀՀ Ոստիկանությունից:

 

Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը։

 

Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը շնորհավորեց ոստիկանության ծառայողներին` վերանշանակվելու և առաջխաղացումների կապակցությամբ։ Նա կարևորեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների հենքի վրա ստեղծված քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործունեությունն ու օպերատիվ գործունեության համակարգող դերը տարածքային ստորաբաժանումների համար։

 

Խոսելով ստորաբաժանման ծառայողների մասնագիտական պատրաստվածության մասին՝ Արման Սարգսյանն ընդգծեց` քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ծառայելու են միայն պրոֆեսիոնալներ։ Նա հորդորեց անընդհատ կատարելագործել գիտելիքները, լինել կարգապահ։

 

Քննարկվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կադրային քաղաքականության և օպերատիվ ծառայության մասին հարցեր։

 

Հանդիպման ավարտին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը հավաստիացրեց, որ ստորաբաժանումը պատվով և բարեխիղճ ծառայությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5475.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :