Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական. Ա. Հովհաննիսյանը ՊՆ նոր տարբերանշանի մասին

Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական. Ա. Հովհաննիսյանը ՊՆ նոր տարբերանշանի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակին, որը քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում: Նա գրել է, որ նախագիծ է, դեռ պաշտոնական և վերջնական չէ:

 

«Երեկ շատ քննարկվեց այս թեման։

 

Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։

 

Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։

 

1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։

 

2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։

 

3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- գրել է նա։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5468.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :