Ինչ պետք ա, էտ էլ կանենք. Պաշտոնական կեղծիքի արդյունքում Սահմանադրական դատարանն օկուպացվել է մի անձի կողմից. Նիկոլ Փաշինյան

Ինչ պետք ա, էտ էլ կանենք. Պաշտոնական կեղծիքի արդյունքում Սահմանադրական դատարանն օկուպացվել է մի անձի կողմից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: Այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից: Այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրած ՍԴ, սակայն պարզվում է, որ այդ դատարանի նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Մենք չենք կարող այս իրավիճակին նայել այնպես, որ մի թեթև կեղծիք է եղել ու մինչև 2035 թվականն այդ կարգավորումը չի գործելու»:

 

«Պաշտոնական կեղծիքի արդյունքում Սահմանադրական դատարանն օկուպացվել է մի անձի կողմից և մի խմբի կողմից: Այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է: Մենք չենք կարող անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել այս ամեն ինչին»:

 

Հարցին, թե ինչ են անելու, Փաշինյանն ասաց՝ ինչ պետք է, էտ էլ անելու են. «Սահմանադրական դատարանի գործող նախագահը, խոսելով վաղ կենսաթոշակի օրենքի մասին, ասում է, որ ՍԴ անդամները հերոս են: Դուխ է տալիս էլի: Ես ուզում եմ հասկանալ՝ էտ հանուն ինչի՞ են պայքարում նրանք: Սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ են: Էտ ո՞ւմ դեմ է պայքարում ՍԴ-ն, հանուն ինչի՞, հանուն Հայաստանում իրավական ժողովրդավարական պետությա՞ն, լո՞ւրջ: Բա 2013 թվականի նախագահական ընտրությունները, բա Հայաստանի բոլոր ժամանակների կեղծված ընտրություննե՞րը, բա 96 թվականին կեղծված նախագահական ընտրություննե՞րը: Բա 98 թվականի նախագահական ընտրություննե՞րը, 2003-ի նախագահական ընտրությունները, 2008 թվականի ընտրությունները: Հանուն ընտրակեղծիքների մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում»:

 

 

«Մենք ասում ենք՝ ՍԴ անդամներ, խնդրում ենք, մի պայքարեք սեփական ժողովրդի, երկրի, երկրի ապագայի դեմ, մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաիքն ու ներքին ուժերի ֆորպոստ: Այս փուլում մենք այդպիսի խնդրանքով ենք հանդես եկել: Հարուցված է քրեական գործ ՍԴ նախագահի պաշտոնն օյկուպացնելու դեպքի առիթով:

Նյութի աղբյուր՝ANALITIK.AM

Կարճ հասցե: javakhq.info/u/5466.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :