Փաշինյանը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում տեսնում է ներկա պաշտոնակատարներին

Փաշինյանը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում տեսնում է ներկա պաշտոնակատարներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում կա ավանդույթ, որ եթե որեւէ մեկը նշանակվում է տնօրենի կամ պետի պաշտոնակատար, իրենք սովորաբար այդ ընթացքում աշխատում են իրենց՝ տեղակալի աշխատասենյակում։ Փաշինյանը նշեց, սակայն, որ երբ ինքը Էդուարդ Մարտիրոսյանին եւ Արման Սարգսյանին նշանակել է համապատասխանաբար ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնակատար, երկուսին էլ անձամբ ուղեկցել է երկու կառույցների ղեկավարների աշխատասենյակ, դուռը բացել եւ ասել է՝ աշխատեն այդտեղից։

 

Վարչապետը բացատրեց, որ այդպես է վարվել՝ ասելով, որ ինքը երկու անձանց պետի ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ չի գնալու այլ թեկնածու փնտրելու․

 

«Ես ասել եմ՝ իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք առաջիկա վեց ամսվա աշխատաքի ընթացքում պետք է կայացնեք ձեր բաժին որոշումը։ Մյուս հարցերի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ այսօր ՀՀ ոստիկանության համակարգի, ազգային անվտանգության համակարգի միջեւ կա լիարժեք, փոխադարձ վստահություն, բայց սա չի նշանակում, թե այդ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյաներ, որոնք ամենատարբեր երեւույթների մեջ ներքաշված կլինեն եւ այլն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր պայմանը չի փովել, եւ դա է պատճառը, որ երկու կառույցների ղեկավարները լիարժեք աշխատում են պաշտոնակատարի կարգավիճակում։

 

Փաշինյանն ընդգծեց, որ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ են սկսում, երկու բարեփոխումների արդյունքում ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԱԾ-ն լիարժեք դառնալու են շատ ավելի ուժեղ, պրոֆեսիոնալ կառույցներ եւ դառնալու են ժողովրդավարական իրավակարգի հենասյուները։ Միեւնույն ժամանակ, գործադիրի ղեկավարը հարկ համարեց շեշտել, որ ինքը այդ կառույցների աշխատանքը չի համարում անթերի։ Փաշինյանի խոսքով՝ մինչեւ մարտ ամիս ժամանակ կա՝ ընստ բովանդակության անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար։

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/5465.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :