«Ձեր բոլոր հարցերի պատասխանները փնտրեք «Կարգին հաղորդման» սքեթչում». Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողին

«Ձեր բոլոր հարցերի պատասխանները փնտրեք «Կարգին հաղորդման» սքեթչում». Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ճիշտ չէ օգտագործել «հեղաշրջում» բառը, դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «ռևանշ» բառը: Նա փորձեց հերքել, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր խոսքում «հեղաշրջում» բառն է  օգտագործել, սակայն, ինչպես հայտնի է՝ Ա. Գրիգորյանն ասել է՝ «հեղաշրջման փորձեր»:

 

«Ռևանշի փորձեր են եղել և այդ փորձի ողնաշարը ջարդված է և նման բան չի կարող լինել: Հեղաշրջման փորձ Հայաստանում չի եղել և չէր կարող լինել»,- այսօր Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, մասնավորապես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից արված, թե Հայաստանում կանխվել է պետական հեղաշրջման փորձեր:

 

Անդրադառնալով ԱԱԾ պետական պահպանության ղեկավարին պաշտոնից հեռացնելուն և հարցին, թե նա և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն արդյո՞ք որևէ առնչություն ունեն պետական հեղաշրջման փորձի հետ և կա՞ մի բան, որը Արթուր Վանեցյանը կարո՞ղ է հայտարարել և դրանից վարչապետը մտավախություններ ունի, Փաշինյանն ասաց.

 

«Ես նման եմ մարդու, որը կարող է որևէ բանից վախենալ, «Կարգին հաղորդման» մեջ տեսել եք, որ գալիս ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ, այնուհետև ասում է, թե ամեն-ամեն ինչ գիտեմ և վերջում հայտնվում է հիմար վիճակում: Հիմա բոլոր նրանք, որոնք ասում են, թե ամեն-ամեն ինչ գիտեն՝ իրենք ընդամենը հայտնվում է այդ սքեթչի հերոսի կարգավիճակում»:

 

Ինչ վերաբերում է Ա. Վանեցյանի «Կանգ առ» նախազգուշացմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.«Յութուբում փնտրեք ու գտեք «Կարգին հաղորդման» այդ սքեթչը, ձեր բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ կա: Բազմաթիվ հարցերի պատասախններ այնտեղ կգտնեք»,- դիմելով լրագրողին՝ հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5463.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :