Եվրախորհրդարանը իր բանաձեւում աջակցություն է հայտնել ԼՂ հայերի՝ մայր հայրենիքի հետ վերամիավորվելու պահանջին. Մակունց

Եվրախորհրդարանը իր բանաձեւում աջակցություն է հայտնել ԼՂ հայերի՝ մայր հայրենիքի հետ վերամիավորվելու պահանջին. Մակունց

30 տարի առաջ տեղի ունեցած Բաքվի ջարդերին անդրադարձել եւ դատապարտող հայտարարություններով հանդես են եկել թե եռվրոպական կառույցները, թե ԱՄՆ կոնգրեսականները, թե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա, մասնավորապես, առանձնացրեց Եվրոպական խորհրդարանի կողմից 1988-ի հուլիսի 7-ին, 1990-ի հունվարի 18-ին, 1991-ի մարտի 14-ին ընդունված երեք կարեւոր բանաձեւերը. «1988-ի հուլիսի 7-ի բանաձեւը հստակ դատապարտում է Սումգայիթում տեղի ունեցած բռնությունները, կոչ անում քայլեր ձեռնարկել Խորհրդային Ադրբեջանի հայության անվտանգության ապահովման ուղղությամբ: Ավելին՝ աջակցություն հայտնում Լեռնային Ղարաբաղի հայերի՝ մայր հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջին:

1990-ի հունվարի 18-ի բանաձեւում կոչ է արվում երեւան հանել այն հանգամանքները, որոնց հետեւանքով հայերի շարունակական եւ հետուողական ջարդեր են կազմակերպվել Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում: 1991-ին Եվրախորհրդարանի ընդունած երրորդ բանաձեւում նշվում է, որ 300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից  ծայրահեղ աղքատության մեջ եւ օգնության անհապաղ կարիք ունեն»:

Մակունցը հիշեցրեց, որ 1990-ի հունվարի 18-ին ԱՄՆ մի խումբ սենատորներ նամակ են հղել Միխայիլ Գորբաչովին, որում անհանգստություն են հայտնել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ. «ԱՄՆ փախստականների հանձնաժողովի տնօրեն Բիլ Ֆելիքը 2002-ին ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում Կոնգրեսի արդարադատության հանձնաժողովում ներկայացրած հաշվետվության մեջ նշել է, որ 2000 թվականի դրությամբ Մոսկվայում ապրել են Ադրբեջանից գաղթած հազարավոր էթնիկ հայ փախստականներ, նրանք տարհանվել են Բաքվից 1990 թվականին հակահայկական ջարդերի՝ պոգրոմների հետեւանքով: 2014-ի մարտի 1-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, նրա գործընկեր Բրեդ Շերմանը, Թոնի Քարդենասը, Աննա Էշյուն եւ Քեթրին Քլարքը դատապարտել են Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը»,-ընդգծեց Մակունցը՝ հվելելով, որ նրանք նշել են, որ այդ ջարդերն ավարտվել են 390 հազար հայերի բռնի արտաքսումով:

«2011, 2013, 2014 եւ 2015 թվականներին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ այդ թվում Ադամ Շիֆը եւ ազգությամբ հրեա Դեյվիդ Սիսիլինը անդրադառնալով ադրբեջանահայության ջարդերին, կոչ են արել խստորեն դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի կոտորածները»,-հայտարարեց «Իմ քայլի» ղեկավարը՝ հավելելով. «Մենք մեր անվտանգության հարցում մշատպես լինելու ենք անզիջում, մենք այդ քայլում հետքայլ չունենք»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5172.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4502 : Ցուցադրված է` 1 - 15 :