«Խորհրդարանի աշխատանքից վարչապետը գոհ է». Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի կողմից ԱԺ-ն ցրելու խոսակցությունների մասին

«Խորհրդարանի աշխատանքից վարչապետը գոհ է». Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի կողմից ԱԺ-ն ցրելու խոսակցությունների մասին

«Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ քննարկվեց 2019 թվականին տեղի ունեցածը, 2020 թվականի տեսլականը, հարցեր հղեցինք վարչապետին, պատասխաններ ստացանք: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ՔՊ գրասենյակում կայացած «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նման հանդիպումներ միշտ եղել են եւ էլի լինելու են, ոչ մի ենթատեքստ այստեղ պետք չի փնտրել:

«Նպատակ է դրվում, որ ինչ արդյունքներ գրանցվել են 2019 թվականին, 2020 թվականին կրկնապատկենք, էլ ավելի շատ աշխատանք ու գործ անել: կարող եմ ասել, որ խորհրդարանի աշխատանքից վարչապետը գոհ է»,-ասաց նա՝ հավելելով, որ սին են խոսակցությունները, թե վարչապետը մտադիր է ցրել խորհրդարանը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5145.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :