Շատ տպավորված եմ դատական բարեփոխումների առաջխաղացման ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերով․ ԵՄ դեսպան

Շատ տպավորված եմ դատական բարեփոխումների առաջխաղացման ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերով․ ԵՄ դեսպան

Շատ տպավորված եմ դատական բարեփոխումների առաջխաղացման ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերով և այս գործընթացում ԵՄ-ն կարևոր գործընկեր է լինելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ կառավարության աշխատանքը։

«Ինչպես ասացի՝ ես համեմատելու բան ունեմ։ Կարծում եմ՝ իրավիճակն իսկապես բարելավվում է։ Սակայն կան մի շարք բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել։ Չեն լինի մարդու իրավունքներ, եթե չկա իրավունքի գերակայություն։ 4  ամիս է՝ ինչ այստեղ եմ, շատ տպավորված եմ դատական բարեփոխումների առաջխաղացման ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերով և այս գործընթացի մեջ ԵՄ-ն կարևոր գործընկեր է լինելու։ Դեկտեմբերին Գործընկերության հանձնաժողովի նիստ գումարվեց Բրյուսելում, երկու կողմերն էլ համակարծիք էին, որ մենք առաջընթաց ենք արձանագրում, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք կանգ առնել և վաղը ամեն ինչ ավարտել, այդ ամենը ժամանակ և շարունակական ներգրավավծություն  է պահանջում։ Ես այդ տեսնում եմ ՀՀ կառավարոթյան կողմից և կարող եք վստահ լինել՝ դա կա ԵՄ-ի միջև։ Շատ տպավորված եմ տեսնելով կառավարության կողմից բարեփոխումների, Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությամբ գործադրվող ջանքերով»,-ասաց նա։

Հարցին՝ ժողովրդավարության ճանապարհին Հայաստանին  ո՞ր հիմնական խոչընդոտներն են անհրաժեշտ հաղթահարել, դեսպանն ասաց․ «Քաղաքական կամքը իրապես կարևոր է, և այն կա։ Հիմա մենք պետք է համատեղ իրականացնենք այն։ Միջազգային կառույցները՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ի տարբեր ինստիտուտներ պատրաստ ենք սատարել տարբեր ոլորտներում։ Հիմա կարևոր է քայլ առ քայլ գնալ բարեփոխումների ճանապարհով։ ԵՄ-ն ՄԱԿ-ի հետ սերտորեն համագործակցում է կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ և այստեղ մեր աշխատանքները համատեղվում են»։ 

Հարցին՝ լրատվամմիջոցների նկատմամբ ճնշման տարրեր նկատելի են Հայաստանում, դեսպանն ասաց․

«Ես կարծում եմ, որ մեդիայի մեծ ազատություն կա, իհարկե կլինեն նեղ իրավիճակներ, երբ կարող են այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ ճնշում լինել, մենք դա տեսնում ենք ցանկացած երկրում, իմ երկրում ևս նույնը պատահում է, դա չենք կարող բացառել։ Մենք այսօր դիտարկում ենք նաև ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ որոշակի աշխատանքի հնարավորությունը ՀՀ կառավարության հետ։ Կարողությունների զարգացման խնդիր էլ կա, և մենք դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք լրագրողների վերապատրաստմանն օգնել, յուրաքանչյուրը միշտ կարող է կատարելագործվել»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5141.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :