Համագործակցություն սննդի անվտանգության ոլորտում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարի հետ

Համագործակցություն սննդի անվտանգության ոլորտում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ- Մուհեյրի հետ։Շարունակելով նախորդ հանդիպումների, մասնավորապես, նախագահ Սարգսյանի՝ ԱՄԷ նախորդ աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների շուրջ քննարկումները՝ Հայաստանի նախագահը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ նախատեսվող քայլերին:Նախագահ Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ ևս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև տեղում ծանոթանալու մեր երկրի մրցակցային հնարավորություններին։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4993.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :