Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Հունվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ։ Հեռախոսազրույցը տեղի ունեցավ ի լրումն երկու երկրների արտգործնախարարների միջև Երևանում կայացած հանդիպման։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին և բարձր մակարդակով երկխոսության շարունակականությանն առնչվող հարցերի՝ այդ առնչությամբ ընդգծելով բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացման կարևորություն։

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Հորդանանին ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ երկուստեք ընդգծվեց խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը:

Նյութի աղբյուր՝ANALITIK.AM

Կարճ հասցե: javakhq.info/u/4984.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :