Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին

Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին:

Ողջունելով հյուրին, նախարար Ցոլակյանն արձանագրեց Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և ցանկություն հայտնեց, որ դրան համահունչ երկու երկրների արտակարգ իրավիճակների բնագավառի համապատասխան կառույցները շոշափելիորեն խորացնեն գործընկերությունը:

Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց այն փաստը, որ արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հայ-ֆրանսիական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ համաձայնագիր է նախապատրաստվում, և կոչ արեց նոր թափ հաղորդել այդ աշխատանքներին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը, փաստելով, որ այն սկիզբ է առել դեռևս Սպիտակի երկրաշարժի օրերին:

Անդրադարձ կատարվեց Ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացված հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում ֆրանսիական փորձի ուսումնասիրության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում, 2014 թվականին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը ԱԻՆ-ին է տրամադրել մոտ 250.000 եվրո արժողությամբ գույք և տեխնիկա:

Համագործակցության շրջանակներում ֆրանսիացի մասնագետների կողմից ԱԻՆ փրկարար ծառայողների համար բազմիցս անցկացվել են վերապատրաստման տեսական և գործնական դասընթացներ: Հատկապես սերտ է համագործակցությունը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ. Ակադեմիայի և Ֆրանսիայի Հանրապետության Մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի միջև 2019 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որն ուղղված է դասավանդման ծրագրերի և մեթոդների պատրաստության, զարգացման, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին առաջին բուժօգնության դասընթացի վերապատրաստման, ինչպես նաև կրթական ու տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը:

Զրույցի ընթացքում նախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում մրցույթ է հայտարարվելու 8 և ավելի հարկեր ունեցող շենքերի սպասարկման համար հրշեջ-փրկարարական մեքենաներ ձեռք բերելու համար, և դեսպանին խնդրեց առաջարկել Ֆրանսիական կազմակերպություններին ևս մասնակցել մրցույթին:

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ Հայաստանում ապրում է 650 հոգանոց ֆրանսիական համայնք, և նրանց կյանքի, առողջության և գույքի պահպանման հարցերը մշտապես ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանության ուշադրության ներքո են: Դեսպան Ժոնաթան Լաքոթը կարևորեց Հայաստանում արտակարգ իրավիճակների պատրաստվածությանն ուղղված միջոցառումների համատեղ անցկացումը, և, մասնավորապես, շեշտեց դրանց` ֆրանսիական դեսպանատան աշխատակիցների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ներգրավման անհրաժեշտությունը:

Կարևորելով աղետներին դիմակայելու կարողությունների զարգացումը, կողմերը պատրաստակամություն հայտնեցին ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/4979.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2463 : Ցուցադրված է` 1 - 15 :