«Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման». Գեւորգ Գրիգորյան

«Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման». Գեւորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման, որով պետական ֆինանսավորումից զրկում է մարզային ծննդատները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը:

Նա ներկայացրել է իր դիտարկումները.

«Իմ դիտարկումները հետեւյալն են`

- Սկսենք այն փաստից, որ արդեն իսկ խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ կետը (հրամանը հրապարակված չէ առողջապահության նախարարության կայքում)

- Առողջապահության նախարարությունը չի հասկանում, որ պատերազմող երկրում հիվանդանոցներ եւ ծննդատներ չեն փակվում, այլ միայն հզորացվում են (մասնավորապես սահմանամերձ գոտում)

- Առողջապահության նախարարության կողմից իրականացվող «օպտիմիզացիան» գրագետ չի կատարվում, քանի որ հստակ հիմնավորում չկա, թե ինչու՞ ՀԵՆՑ 150 ծնունդն է ընտրվել շեմը: Չկա դրա համար կատարված հաշվարկ (իսկ, եթե կա, ապա բոլոր ծառայությունները պետք է նման հաշվարկով ֆինանսավորվեն)

- Օպտիմիզացիայի գործընթացում հաշվի առնված եւ պլանավորված չէ, թե բժշկական կենտրոնների աշխատակազմը ինչ գործունեություն է ծավալելու, ուստի հենց պետությունն է նրանց մատնելու հարկադիր պարապուրդի

- Առողջապահության ոլորտում ծառայությունների կենտրոնացումը (հետեւաբար նաեւ ֆինանսավորման կենտրոնացումը) հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի

- Վերջում էլ անդրադառնամ առողջապահության նախարարի բազկաթոռը մաշեցնող մարմնի կողմից Հ1-ի եթերում արտազատած ձայնային ելեւէջներին(բացատրություններին), թե բա «մրցակցությունը առողջապահության ոլորտում միշտ չէ, որ լավ է» եւ ասեմ հետեւյալը` առողջապահության, ինչպես նաեւ ցանկացած ոլորտում հենց մրցակցությունն է տանում զարգացման, քանի որ բժշկական ծառայությունների բազմազանությունը եւ մասնագետների վերապատրաստումները հանդիսանում են մրցակցության արգասիք:

Հաշվի առնելով այս փաստերը, հերթական անգամ պնդում եմ, որ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող մարմինը իր տեղում չէ, քանի որ չունի բավարար գիտելիք այսքանը հասկանալու համար, իսկ, եթե ունի (հասկանում է), ապա նա հանցագործություն է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

Դեռեւս այսքանը»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4971.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :