Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին եւ Իրանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում. ԱԳ նախարար

Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին եւ Իրանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում. ԱԳ նախարար

Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին եւ Իրանին՝ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու հարցում, Twitter-ի միկրոբլոգում գրել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ տարածաշրջանում ապաէսկալացիայի նշանները հուսադրող են, իսկ այն կայուն դարձնելը՝ գերակայություն. «Մեր հարեւան տարածաշրջանում լիցքաթափման նշանները հուսադրող են: Այն կայուն դարձնելը գերակա խնդիր է: Մենք կոչ ենք անում մեր կարեւորագույն գործընկերներ՝ Միացյալ Նահանգներին եւ Իրանին աշխատելու տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ուղղությամբ»,-նշել է նա:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4834.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :