Ինչպիսին է ԱՄՆ-Իրան հակադրման ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա. ամերիկյան փորձագետների տեսակետներ

Ինչպիսին է ԱՄՆ-Իրան հակադրման ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա. ամերիկյան փորձագետների տեսակետներ

Ամերիկացի վերլուծաբաններն անդրադարձել են Հայաստանի ու Հարավային Կովկասի վրա Իրանի ու ԱՄՆ-ի հնարավոր բախման հետեւանքներին՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ասպարեզներում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Պաշտոնական Երեւանը բացառել է իր ներքաշումը հակաիրանական կամ հակաամերիկյան որեւէ զարգացման մեջ, սակայն, ըստ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու, Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հետագա լարվածությունը դժվարացնում է Երեւանի ավանդական բազմավեկտորանոց քաղաքականությունը՝ սեղմելով Հայաստանը երկու հիմնաքարերի միջեւ:

Հայաստանի վարչապետը իր մտագհոգությունն է հայտնել այդ զարգացումների առիթով: Ամերիկյան փորձագիտական շրջանակները հիմնավոր են համարում Հայաստանի ու Հարավային Կովկասի մյուս երկրների մտահոգությունները այդ կապակցությամբ:

«Մտահոգության պատճառներ կան, քանի որ չնայած երկու կողմերը խուսափեցին ուղիղ բախումից, հետագա լարվածության վտանգը չի վերացել»,- նշում է Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը:

Ըստ նրա, Հարավային Կովկասում մտահոգված են ռազմական բախման դեպքոմ տարածաշրջանի ապակայունացման, փախստականների ներհոսքի, ահաբեկչության եւ այլ հնարավորություններով: Փոլ Սթնոսկին էլ կարծում է, որ ուղիղ բախումը ձեռնտու չէր Վաշինգտոնին եւ Թեհրանին, ուստի կողմերն այն կփոխարինեն անուղակի կամ «պրոքսի» պատերազմներով այլ տարածաշրջաններում:

«Իրանի համար չափազանց ռիսկային է օգտագործել Հարավային Կովկասը ԱՄՆ-ի դեմ՝ հաշվի առնելով Իրանում բնակվող հայերի ու ադբեջանցիների գործոնը: Ավելի արդյունավետ է այդ նպատակով գործունեություն ծավալել Իրաքում կամ Լիբանանում»,- ասում է Սթրոնսկին:

Ստեղծված իրավիճակում Հարավային Կովկասի երկրները պետք է ցուցաբերեն զգուշավորություն, իր հերթին շեշտում է Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը:

«Եթե տեղի ունենա միջադեպ, որը կմեծացնի ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ ռազմական հակամարտության հավանականությոնը, Հարավային Կովկասի բոլոր երկրները շատ ավելի խոցելի կլինեն, եւ կարեւոր խնդիրներից է դառնալու հակամարտության ընդլայնման կանխարգելումը,- ընդգծում է Կազլյարիչը:

Չնայած վերջին զարգացումների ու ղարաբաղյան հակամարտության վերսկսման հնարավորության միջեւ ուղիղ կապի բացակայությանը, վերլուծաբաններն ընդգծում են՝ յուրաքանչյուր ապակայունացում տարածաշրջանում ազդում է ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա:

«Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախման հնարավորությունը մեծացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- գտնում է Կազլյարիչը:

Անվտանգության խնդիրների հետ մեկտեղ փորձագետներն ընդգծում են, որ ամերիկա-իրանական լարվածության աճը կունենա նաեւ տնտեսական ծանր հետեւանքներ, հատկապես Հայաստանի դեպքում:

«Հայաստանի համար, որը սերտ տնտեսկան կապեր ունի Իրանի հետ, վերջինիս տնտեսական կարողության վնասումն ու տնտեսական ակտիվության անկումը, մտահոգության լուրջ առարկա է»,- ընդգծում է Մանկոֆը:

Դրա հետ համակարծիք է Փոլ Սթրոնսկին: Հայաստանը կախված է Իրանի հետ տնտեսական կապերից, հատկապես զբոսաշրջության ու էներգետիկ ոլորտներում, նշում է փորձագետը:

Վերլուծանանները չեն բացառում՝ Իրանի հետ Հայաստանի սերտ տնտեսական կապերը կարող են հանգեցնել Երեւանի նկատմամբ Վաշինգտոնի հավելյալ ճնշման բանեցմանը լարվածության աճի պարագայում, սակայն պարզ չէ, թե ինչպես այն կդրսեւորվի եւ ինչ չափերով:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4817.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :