«Ժողովուրդ». ՊԵԿ-ը թիրախավորե՞լ է փաստաբաններին: Նրանց գրասենյակներում ստուգումներ են

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը թիրախավորե՞լ է փաստաբաններին: Նրանց գրասենյակներում ստուգումներ են

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ եւ ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտ­պանել եւ այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Փաստաբանների պալատի Նախագահ Արա Զոհրաբյանից մանրամասներ պարզել՝ այս տեղեկության հետ կապված:

«Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձեւավորվում են հարկեր, որոնք պետք է հաշ­վարկվեն եւ վճարվեն պետությանը: Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնում, դա նորմալ է: Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կապված նրանց մասնագիտա­կան գործունեության հետ»:

Նրա խոսքով՝ եթե փաստաբանը գումար է ստանում եւ հարկ չի վճարում, բնականաբար, հարկային մարմինը չի կարող անտե­սել այդ փաստը: «Մենք 2018-2019 թվականների համար որեւէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մա­սին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4762.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :