«Գիշերը տեղի ունեցածն ապտակ էր, ԱՄՆ-ն պետք է լքի տարածաշրջանը». այաթոլլահ Ալի Խամենեի

«Գիշերը տեղի ունեցածն ապտակ էր, ԱՄՆ-ն պետք է լքի տարածաշրջանը». այաթոլլահ Ալի Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ «Մերձարևելյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների կոռուպցիոն ներկայությանը պետք է վերջ տրվի»:

Ինչպես հայտնում է irna.ir կայքը, հոգևոր առաջնորդն այս մասին ասել է Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների նկատմամբ ավիահարվածների իրականացումից հետո:

Մեկնաբանելով այդ հարձակումը՝ Խամենեին ասել է. «Անցած գիշերվա գործողությունը սոսկ ապտակ էր, սակայն ԱՄՆ-ն պետք է լքի տարածաշրջանը»:

Նրա համոզմամբ՝ նման ռազմական գործողությունները բավարար չեն:

«ԱՄՆ-ն հրահրում է պատերազմներ, պառակտություն, ապստամբություն, ավերածություն և տարածաշրջանային ենթակառուցվածքների ոչնչացում: Իհարկե, նրանք այս ամենն անում են ամբողջ աշխարհում: Այս տարածաշրջանը չի հանդուրժի ԱՄՆ ներկայությունը: Ժողովուրդների կողմից ընտրված կառավարությունները չեն կարող ընդունել ԱՄՆ ներկայությունը»,-ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4725.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :