Ամերիկյան քաղաքացիական օդանավերին արգելել են թռիչքներ իրականացնել Իրանի եւ Իրաքի օդային տարածքներում

Ամերիկյան քաղաքացիական օդանավերին արգելել են թռիչքներ իրականացնել Իրանի եւ Իրաքի օդային տարածքներում

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել է ամերիկյան քաղաքացիական օդանավերին թռիչքներ իրականացնել Իրաքի եւ Իրանի օդային տարածքներում, Պարսից ծոցի եւ Օմանի ծոցի ջրերի վրա։

«ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը շարունակում է ուշադիր հետեւել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին»,-ասված է հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սահմանափակումը մտցվում է կապված Մերձավոր Արեւելքում բարձր ռազմական ակտիվության եւ քաղաքական լարվածության աճի հետ, որը սպառնալիք է ամերիկյան քաղաքացիական ավիափոխադրողների գործունեության համար՝ հնարավոր սխալ հաշվարկների եւ օդանավերի ոչ ճիշտ իդենտիիկացիայի պատճառով։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4693.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :