Հաստատվել է տեղեկությունը հարվածների երկրորդ ալիքի մասին. թիրախում Էրբիլում ամերիկյան բազան է

Հաստատվել է տեղեկությունը հարվածների երկրորդ ալիքի մասին. թիրախում Էրբիլում ամերիկյան բազան է

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանի տարաքում գտնվող Էրբիլի օդանավակայանի մոտ տեղակայված ամերիկյան բազային։ Դա տեղի է ունեցել «Նահատակ Սուլեյմանի» անվանումն ստացած պատասխան գործողության երկրորդ ալիքի ժամանակ։ Այս մասին ասվում է իրանական «Ֆարս» գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Բոլոր իրանական հրթիռային սարքավորումները գտնվում են ամբողջական մարտական պատրաստության մեջ։

Ամերիկյան բազաներին հարվածների երկրորդ ալիքը հաստատել է նաեւ «Հըզբոլլահ» շարժմանը մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4692.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :