Եթե մեր իրականությունից դուրս են մղվում հայ արմատով սկսվող բոլոր բառերը, երևույթները, նշանակում է՝ այս իշխանության նպատակը մեկն է՝ քանդել մեր պետականությունը. Գևորգ Պետրոսյան

Եթե մեր իրականությունից դուրս են մղվում հայ արմատով սկսվող բոլոր բառերը, երևույթները, նշանակում է՝ այս իշխանության նպատակը մեկն է՝ քանդել մեր պետականությունը. Գևորգ Պետրոսյան

2019 թվականին, որքան հնարավոր է, իշխանությունը ջախջախել է ազգային արժեհամակարգը, մեր ավանդույթները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իշխանության ուշադրության կենտրոնում գտնվել ազգային արժեհամակարգը:

«Այդ արժեքները, ինչքան հնարավոր է, փորձ է արվել ջախջախել, բայց մենք՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, փորձել ենք պահել արժեհամակարգը, որովհետև մեր ազգի վերապահպանման և գոյազարգացման գործում, կարևոր չափանիշ, կարևոր պայման է մեր ազգային արժեքների պահպանումը: Եթե մենք հեռանանք մեր ավանդական հայացքներից, մեր առաքելական եկեղեցու ուսմունքից և տեղիք տանք մեզ համար խորթ, օտար երևույթներին, շատ շուտ կկոցնենք մեր պետականությունը»,- ասաց նա և հավելեց. «Ես այդ առումով կառավարության գործունեությունը գնահատում եմ մինուս անվերջություն»:

Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ այն նախագծերը, որոնք ԲՀԿ-ն ներկայացրել է  ի պաշտպանության նաև ազգային-ավանդական արժեքների, դրանք բոլորը կառավարության կողմից մերժվել են ամենածիծաղելի պատճառաբանություններով. «Բայց փոխարենը նրանք փորձ են արել մեր իրականություն ներմուծել երևույթներ, որոնք ուղղակիորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը, ինքնությանը և մեր գոյապահպանությանը»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ վարչապետը ասում էր՝ իրենց կառավարությունից շատ ոչ մի այլ կառավարություն ազգային արժեքների մասին չի մտածել, նա հակադարձեց, որ ազգային արժեքների մասին մտածող կառավարությունը չի նախաձեռնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում Հայաստանում:

Բացի այդ, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Եթե կառավարությունը հրաժարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվտանգություն և ծառայողական ավտոմեքենա տրամադրել, բայց ծառայողական ավտոմեքենաներ գնում են իրենց սեփական ընտանիքների համար, էլ ի՞նչ ապացույց ներկայացնենք. որևէ առումով իրենք չեն կարող հերքել իմ ասածը»:

Դիտարկմանը՝ իր նշած բոլոր կետերին կառավարությունը հակափաստարկներ ունի, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի պահով նշում է՝ նախորդ կառավարությունն է ստորագրել, Պետրոսյանն ընդգծեց, որ այո, ստորագրել է, բայց չի վավերացրել:

«Ստորագրելն էլ կապված է եղել եվրոպական կառույցների հետ մեր պայմանավորվածություններով: Հեքիաթներին հավատալու ժամանակներն անցել են: Այս կառավարությունը ազգային, ավանդական արժեքների պահպանման ուղղությամբ որևէ առաջընթաց քայլ չի գրանցել, հակառակը՝ հետընթաց է գրանցել, որ թույլ է տալիս հանդուրժողականության մթնոլորտի պատճառաբանությամբ տրանսգենդերներին, դրսից ժամանած վարակակիր սեռաշեղվածներին՝ գալ կառավարության շենքի դիմաց ինքնաիրացմամբ զբաղվել, սա է կառավարության գործունեության արգասիքը»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանն ընդգծեց. «Կրթության նախարար կոչեցյալը, որը կրթության հետ էնքան կապ ունի, որքան ես տիեզերագնացության հետ, այսօր ինչ-որ հայկական արմատ ունի, դուրս է ուզում մղի մեր իրականությունից. հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հիմա էլ հայ եկեղեցու պատմություն: Սա ուղղակի նշանակում է քանդել պետությունը»:

Ըստ Պետրոսյանի՝ եթե նախորդ իշխանությունների՝ պետությանը պատճառած վնասը եղել է ընդամենը այնքանով, որ այդ իշխանությունում եղել են մարդիկ, որոնք փորձել են իշխանությունը ծառայեցնել իրենց, բայց չեն ունեցել պետությունը քանդելու նպատակ, ապա այս իշխանությունն ունի պետությունը քանդելու նպատակ: «Եթե մեր իրականությունից դուրս են մղվում հայ արմատով սկսվող բոլոր բառերը, երևույթները դա նշանակում է, որ այս իշխանության նպատակը մեկն է՝ ծառայել չգիտեմ ինչ ուժերի և քանդել մեր պետականությունը»,- եզրափակեց պատգամավորը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4671.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :