Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի. Արշավիր Ղարամյան

Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի. Արշավիր Ղարամյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը եւ ահաբեկչության դեմ տարվող պայքարին:

Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի եւ ժողովրդի շահերին,հետեւաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության,ժողովրդի, զինվորականության եւ հատկապես հետախաուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:

Ցավակցում եմ հարեւան Իրանի ժողովրդին եւ գեներալի հարազատներին…»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4666.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :