Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրված վիզաները չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 20-ին:

Հայաստանի եւ Չինաստանի քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել առանց վիզաների կամ իրականցնել տրանզիտ երկրի տարածքով մինչեւ 90 օր ժամկեկով 180 օրվա ընթացքում, հաղորդում է Xinhua գործակալությունը:

90 օրը գերազանցող ուղեւորությունը, ինչպես նաեւ աշխատանքի կամ ուսման համար երկրում գտնվելը պահանջում է վիզայի ստացում:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը վիզաները չեղարկելու մասին համաձայնագիր են ստորագրել 2019 թվականի մայիսին: Դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ համաձայնագիրը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4659.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :