Վստահ եմ, որ նոր տարում մեր հասարակությունը ճանապարհ կհարթի իրավունքի գերակայության համար․ Հրայր Թովմասյան

Վստահ եմ, որ նոր տարում մեր հասարակությունը ճանապարհ կհարթի իրավունքի գերակայության համար․ Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առիթով։

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Սիրելի հայրենակիցներ,

Հաշված ժամեր է մնացել, երբ մենք կտոնենք նոր՝ 2020 թվականի գալուստը, որին հաջորդելու են Սուրբ Ծննդյան գեղեցիկ եւ լուսավոր տոները։ Այն իր մեջ սիրո, բարության, փոխադարձ հարգանքի եւ վստահության, մի նոր արարումի խորհուրդ ունի։ Մաղթում եմ, որ 2020 թվականը Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, հաջողությունների, նոր նվաճումների տարի։ Թող Սուրբ Ծննդյան բարի ավետիսի հետ յուրաքանչյուր ընտանիք մտնի սերն ու ջերմությունը։

Մաղթում եմ նաեւ, որ անցյալին մնան բոլոր դժվարություններն ու անարդարությունները։ Վստահ եմ, որ նոր տարում մեր հասարակությունը, քաղաքացիական բարձր իրավագիտակցությամբ, ճանապարհ կհարթի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության համար։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4641.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :