«Արդեն չափ ու սահմանն անցնում են». կոտրել են Վահագն Չախալյանի մեքենայի ապակիները

«Արդեն չափ ու սահմանն անցնում են». կոտրել են Վահագն Չախալյանի մեքենայի ապակիները

Երեւանում այսօր` դեկտեմբերի 30-ին, կոտրել են «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի մեքենայի ապակիները: Այս մասին տեղեկացրել է Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

«Չգիտեմ` ով է եղել, բայց մի բան ասեմ, արդեն չափ ու սահմանը անցնում են: Բացարձակապես անընդունելի է այս ձեւը: Ես վստահ չեմ՝ քաղաքական է եղել, թե ուղղակի, չնայած ոչ մեկի հետ կոնֆլիկտային վիճակ չկա, անձնական վիճակ չկա: Չեմ շտապում կապել մեր գործունեության  հետ, բայց Աստված ոչ անի, որ սա կապված լինի մեր գործունեության հետ»,-ասել է նա՝ իրավապահներին կոչ անելով անհապաղ պարզել պատահածը։

Նշենք, որ Վահագն Չախալյանի նախաձեռնությունը արդեն ամիսներ շարունակ Երեւանում եւ մարզերում   ստորագրահավաք է անցկացնում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4640.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :