Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 09։00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող:Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի դժվարամատչելիության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են մեծ դժվարությամբ: Ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:43-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցել են 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկա եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին:  Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։ Ժամը 18։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

 

Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:30-ին հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ ջոկատ եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 փրկարար ծառայող:

 

Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։

 

Ժամը 16։55-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

 

Դեկտեմբերի 26-ին, ժամը 07:30-ին հայ-վրացական սահմանի մոտակայքում՝ Պրիվոլնոյե գյուղի մոտակա սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 30 փրկարար (6 oժանդակ տեխնիկա): Ժամը 17։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

 

Դեկտեմբերի 27-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 45 փրկարար ծառայող: Մոտ 500 հա տարածքում առկա են եղել ծխացող օջախներ (կոճղեր եւ ճյուղեր): Ժամը 16:05-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/4562.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :