Գյումրիի ավտոմաքսատունն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա ռեժիմով. վարչապետ

Գյումրիի ավտոմաքսատունն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա ռեժիմով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող  ավտոմեքենաների մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:  Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:Ըստ այդմ, վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին և առաջարկել Կենտրոնական բանկի ղեկավարին ավելացնել նաև   սպասարկող անձնակազմի թիվը: Արդյունքում կայացվել է օպերատիվ որոշում:  «Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը շրջել է նաև կենտրոնի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ դրանք ընթանում են լայն թափով և ձմռան ամիսներին ևս շարունակվելու են:

Կարճ հասցե: javakhq.info/u/4555.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :