Ստամբուլում վրացի «օրենքով գողի» ընկերները դանակահարել են Ադրբեջանի գլխավոր «գողի» եղբորը

Ստամբուլում վրացի «օրենքով գողի» ընկերները դանակահարել են Ադրբեջանի գլխավոր «գողի» եղբորը

Ստամբուլում անսպասելի զարգացում է ստացել քառամսյա վաղեմության դեպքը, երբ ղազախստանցի քրեական հեղինակություն Արման Դիկին նոկդաունի էր ենթարկել տոհմիկ քութաիսցի «օրենքով գող» Կվեժովիչին Գուլիի հանդեպ անպատշաճ վարքի համար։ Այս անգամ հարձակվողի դերում ինքը՝ Կվեժովիչն էր, որը որոշել էր իրեն վիրավորելու համար վրեժ լուծել ոչ թե Արմանից կամ Գուլիից, ինչը նա մինչեւ հիմա այդպես էլ չի կարողացել անել, այլ Գուլիի զարմիկից՝ Մագա Ռուսթավսկուց, որը ներկա էր եղել միջադեպին, տեղեկացնում է «Պրայմ կրայմ»-ը։

Ռեստորանում, որտեղ Մագան հանգստանում էր ընկերների հետ, Կվեժովիչը հայտնվել է 15-20 հոգանոց աջակից խմբով։ Մագային կանչելով սեղանի մոտից՝ Կվեժովիչը հարցրել է, թե ցանկանում է նա արդյոք գող դառնալ։ Մագան, որն իսկապես ձգտում է ընտանիք մտնել եւ համարվում է գողական թագի ամենահավանական թեկնածուն շատ մոտ ապագայում, պատասխանել է, որ իրեն որպես գող գիտի։ Այդ ժամանակ Կվեժովիչը հետաքրքրվել է, թե ինչու է նա, որպես նման բանի ձգտող, անգործության մատնված, երբ իրեն՝ Կվեժովիչին, հարվածել է ֆրաերը։ Ի պատասխան՝ Մագան ինչ-որ հանդուգն բան է արտաբերել, ինչից հետո Կվեժովիչը հարձակվել է նրա վրա բռունցքներով։ Դա ազդանշան է հանդիսացել աջակցող խմբի համար։ Մագային օգնության են շտապել նրա ընկերները, բայց ուժերի գերազանցությունը մյուս կողմինն էր։ Ծեծկռտուքի ժամանակ նրանցից մեկը, ով եկել էր Կվեժովիչի հետ, ոմն Էմին Նախիջեւանից, դանակով հարվածել է Մագային։ Բարեբախտաբար, սայրը չի վնասել կենսականորեն կարեւոր օրգանները։ Մոտակա հիվանդանոցում նրա վերքը կարեցին։

Ներկայում դանակահարության բոլոր մասնակիցներին որոնում է թուրքական ոստիկանությունը։

Ինչ վերաբերում է հրահրողին, ապա, ամենայն հավանականությամբ, նա ավելի լավ կլիներ հայտնվեր ոստիկանների ձեռքում, քանի որ նրան հիմա փնտրելու են ոչ միայն նրանք։ Անկասկած, Կվեժովիչի արարքը կստանա գողական հանրույթի գնահատականը, բայց առանց այդ էլ հասկանալի է, որ նրա ճակատագիրը, ինչպես եւ դանակը գործադրողինը, արդեն հաստատ կանխորոշված է։

Աղբյուրի խոսքով՝ թե՛ Մագայի, թե, առավել եւս, Գուլիի շրջապատում շատերը կգտնվեն, ովքեր պատիվ կհամարեն կտրելու Կվեժովիչի եւ Էմինի գլուխը։ Մանավանդ որ «սխոդկայի» որոշման համաձայն, որը տեղի է ունեցել Կվեժանովիչի եւ Արմանի միջեւ միջադեպից հետո, Կվեժանովիչն այսօր գող չի հանդիսանում։ 

Կարճ հասցե: javakhq.info/u/4544.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :