«Մեկ է` չի վավերացվելու». Արման Աբովյան

«Մեկ է` չի վավերացվելու». Արման Աբովյան

#ՉիՎավերացվելու 
Այսօր Արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է տվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ:
Կարդացի:
Ճիշտն ասած, մի կողմից զարմացած եմ, մյուս կողմից էլ` այդ փաստաթղթի ընդունումն արդարացնելու անթաքույց փորձը բարի ժպիտ առաջացրեց:
Նախարարությունն առաձնացրել է 4 հիմնական կետ, միայն որոնց շուրջ,ըստ իրենց` պետք է որոշակի հստակեցումներ տրվեն,և, իբր տեսե'ք այդ փաստաթուղթը տողատակեր չունի:Բնավ նպատակ չունեմ վերլուծել այն ամենն,ինչ բացատրում է նախարարությունը,ինչպես օրինակ` «զուգընկեր» եզրույթի բացատրությունը բացատրում են, որ փաստաթղթում ի նկատի է առնվում տղամարդ և կին:
Ես ստիպված եմ հիշեցնել արդարադատության նախարարությանը, որ մենք ոչ թե հավելված ենք վավերացնում, այլ բուն փաստաթուղթը:
Ինչևիցե...այնուամենայնիվ ես ունեմ հարցադրումներ,որոնց ԱՆ-ն գուցե «ամաչելով» չի անդրադարձել կամ անդրադարձել է շատ հպանցիկ: Շատ հետաքրքիր կլիներ լսել մեկնաբանություն այն մասին, թե ինչու են կոնվենցիայի որոշ դրույթներում տարանջատվում սեռային և գենդերային խտրականությունները: Ստիպված եմ հիշեցնել նախարարությանը, որ գենդերային հիմքով խտրականությունը սոցիալական դերով պայմանավորված խտրականությունն է։
Շատ հետաքրքիր է:
Ամենազավեշալին այն է, որ պետությունը պարտավորություն է ստանձնում վերացնել այն բոլոր ավանդույթներն ու կարծրատիպային սովորույթները, որոնք իբր հիմք են հանդիսանում ընտանիքում կանանց և տղամարդկանց անհասավասարության համար: Սա իմ «ամենասիրելի» պահն է, լիաթոք ծիծաղեցի: Կանանց և տղամարդկանց հավասարության բացատրության և դրույթի արդարացում...
Որքան էլ փորձենք հայկական ընտանիքում անհավասարության իբր վերացմանն ուղղված քայլեր անել,կա մի պարզ ճշմարտություն,որ մեր և օրինակ Շվեդիայի ու Նորվեգիայի անհավասարության վերաբերյալ պատկերացումները լրիվ տարբեր են, և այստեղ մենք ունենք copy+paste իրավիճակ: Ավելի ազնիվ կլիներ,որ արդարադատության նախարարությունը փորձեր ոչ թե արդարացնել կոնվենցիայի վավերացումը,այլ ընդուներ և հստակ ներկայացներ ժողովրդին, որ սա որոշակի պարտավորություն է, որ պետք է ստանձնի պետությունը, որը մեզ հնարավոր է պարտադրում է, որ ընդունենք: Դա կլիներ առավել ազնիվ: Կրկնեմ` գենդերը, կարծրատիպերի վերացումը և նման հարցերը կարևոր են, սակայն ամենակարևոր հարցի պատասխանն այդպես էլ չստացանք: Երկու նկատառում. ինչո՞ւ այն պետություններում, որտեղ վավերացվել է կոնվենցիան կտրուկ չնվազեց ընտանեկան բռնության դեպքերը և երկրորդ` ՀՀ քրեական օրենսգիրքն արդեն պարունակում է բռնության պատժի տեսակներ և կանխարգելման ու ազդարարման որոշակի դրույթներ: Եթե կոնվենցիայում թվարկված բռնության տեսակները հիմնականում արդեն ընդգրկված են ՔՕ-ում, ապա ինչո՞ւ ապավինել մեզ համար անընդունելի ու անհասանալի տողատակերով փաստաթղթին: Կոչ եմ անում բոլորին` ուշադիր ուսումնասիրել կոնվենցիայի բովանդակությունը: Վստահ եմ`անաչառ լինելու համար պետք է անպայման կարդալ կոնվենցիայի ամբողջ տեքստը : Ոչ մի դեպքում չտրվեք մանիպուլյատիվ հնարքներին,որոնք կամաց-կամաց ողողում են ողջ տեղեկատվական դաշտը:
ՀԳ
Չմտածե'ք:
Մեկ է` #Չիվավերացվելու

Կարճ հասցե: javakhq.info/u/4537.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :