Գաղտնի զեկույց. «Սաուդցիները նպատակ ունեն Էրդողանին իշխանազրկել»

Գաղտնի զեկույց. «Սաուդցիները նպատակ ունեն Էրդողանին իշխանազրկել»

Բրիտանական Middle East Eye պարբերականը հաղորդում է,  որ իրենց մոտ է հայտնվել  Միացյալ արաբական Էմիրությունների քաղաքագիտական  հարցերով զբաղվող կենտրոնի փորձագետների պատրաստած գաղտնի զեկույցի պատճենը, որտեղ հետաքրքարական տեղեկություններ կան Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին։

Զեկույց պատրաստվել է բաց և փակ աղբյուրների և ռեսուրսների հիման վրա։ Ըստ զեկույցի՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները սույն թվականի մայիսին հրահանգել են  ի կատար ածել Թուրքիայի կառավարության դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը։

Ըստ աղբյուրի՝  սաուդցիները հրամայել են օգտագործել բոլոր լծակները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, որի վերջնական նպատակն է Էրդողանին հեռացնել է իշխանությունից։

Զեկույցում նշվել է.

«Սաուդյան Արաբիայի թագավորությունը սկսելու է ճնշում գործադրել Թուրքիայի տնտեսության վրա,  աստիճանաբար կրճատելով սաուդական ներդրումները Թուրքիայում, ինչպես նաև Թուրքիա մեկնող սաուդցի զբոսաշրջիկների թիվը։ Դրանից զատ կրճատվելու է սաուդական ներկրումները Թուրքիայից։ Սակայն ամենակարևորն այն է, որ պաշտոնական Էր Ռիադը Թուրքիայի դերը իսլամական հարցերում հասցնելու է նվազագույնի»։

Վերջում ասվում է, որ Անկարան անհաջողության մատնվեց Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջի գործում։ Ըստ զեկույցի՝ Թուրքիան այդ գործը ցանկանում էր քաղաքականացնել, սակայն չհաջողվեց անել և այժմ ժամանակն է, որ Էր Ռիադը պատասխան հարված հարցնել։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4528.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :