Զարուհի Բաթոյանը պետք է պաշտոնաթող լինի. Էդ Բաթոյանը թող շատ ֆոկուսներ չանի

Զարուհի Բաթոյանը պետք է պաշտոնաթող լինի. Էդ Բաթոյանը թող շատ ֆոկուսներ չանի

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա), ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի, նախորդ իշխանությունն է փաթաթել այս իշխանության վզին։ 

Այս մասին վերջինս նշեց irakanum.am-ի հետ զրույցում։ Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս իշխանությունը կարող է չվավերացնել այդ կոնվենցիան, ինչպես հաճախ պատահում է նաև միջազգային պրակտիկայում, քաղաքագետն արձագանքեց․ «Որպեսզի չվավեացննի ու միջազգային պրոբլեմներ չունենա երկիրը, ժողովուրդը պիտի ընդվզի, մենք, ես․․․ բոլորս պիտի ընդվզենք»։

Հիշեցնենք՝ երեկ արդարադատության նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, որում նշվում էր՝ կոնվենցիայում չկան դրույթներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը։

Արդարադատության նախարորության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․ «Կոնվենցիան որևէ կերպ չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և որևէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները:

Այն չի պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք։ Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա: Կոնվենցիան որևէ կերպ վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները, ավելին, այն չի պարտավորեցնում վերացնել ավանդույթները, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել:
Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ»։

Արդարադատության նախարարությանը քաղաքացիներին կոչ էր արել «չտրվել մանիպուլիացիաների»։

Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց․ «Դա Սերժի Սահմանադրությունն է, դրա համար դա մետք է մաքրել, նորը բերել»։

Դիտարկմանը, թե ակնհայտ է, որ նաև այս իշխանության ներկայացուցիչների շարքում կան մարդիկ, որոնք կողմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, օրինակ՝ կարծես թե, Զարուհի Բաթոյանն էլ է կողմ․ այդ մասին մամուլը բազմիցս հրապարակումներ է անում, քաղաքագետը պատասխանեց․

«Ուրեմն, Զարուհի Բաթոյանը պետք է պաշտոնաթող լինի։ Ով հայ ժողովրդի առողջ ավանդույթին դեմ է (ես չեմ խոսում վատ երևույթների կամ բռիության մասին, այլ՝ լավի), նրանք պիտի պաշտոնաթող լինեն։ Բաթոյանը թո՛ղ գնա Եվրոպաները, թո՛ղ գնա Մարշայլան կղզիներում նախարար դառնա։ Էդ Բաթոյանը թող շատ ֆոկուսներ չանի։ Փաշինյանի տեղը լինեմ, սեպտեմբեր-հեկտեմբեր ամիսներին Աժ-ն կկազմակերպե, նոր Կառավարություն կնշանակեմ՝ հեղափոխական ու արմատական Կառավարություն»։

Հարցին՝ եթե այդպես նայենք խնդրին՝ պետք է ասել, որ նաև ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք այս առումով նախարար Բաոթյանի նման կողմ են Ստամբուլյան կոնվենցիային, քաղաքագետը պատասխանեց․ «Դուք եք ընտրել։ Ես կուսակցութուն էի ստեղծել, հիշո՞ւմ եք․ ես համաձայն չեմ եղել։ Ես ձայն չեմ տվել։ Էն գլխից էլ գլխի եմ ընկել, դրա համար էլ նոր շարժում եմ կազմակերպել՝ քրիստոնյա-ժողովրդավարական, այսինքն՝ հայկական հենասյուների վրա հենված։

Այդ պատգամավորներին հայ ժողովրդի մեծ մասը ձայն է տվել, հիմա էլ քչմեղանում են։
Ես միշտ ասել եմ՝ ծայրահող լիբերալիզմը, նեոլիբերալիզմը վտանգավոր է ՀՀ-ի համար։ «Իմ քայլն» էլ այդպիսի քայլեր է անում։ Բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժերը ամեն օր ասում են՝ մենք քվե ենք ստացել․ աշխարհում այդպես է, և ոչինչ չես կարող ասել», – ասաց քաղաքագետը՝ նշելով՝ հարկավոր է առողջ քննադատության ենթարկել «Իմ քայլ»-ի արած սխալ քայլերը ու շարժվել առաջ, իսկ եթե «իմ քայլ»-ը կոպիտ սխալներ անի, շարունակաբար հիասթափեցնի ժողովրդին ժամանակի ընթացքում, հեղափոխության ալիքն այդ ուժին էլ կտանի մի օր․ պատմությունը այդպես է ցույց տվել։

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4519.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :