Ստամբուլյան կոնվենցիա. Բռության դեմ պայքա՞ր, թե՞ մարտահրավեր մեր ազգային գոյության դեմ․ մաս գ

Ստամբուլյան կոնվենցիա. Բռության դեմ պայքա՞ր, թե՞ մարտահրավեր մեր ազգային գոյության դեմ․ մաս գ

    …Մինչ մենք զրուցում էինք Հայկական արժեքների պաշտպանության «Կամք»   հասարակական  նախաձեռնության անդամներ Արթուր Արամյանի և Հմայակ Մկրտչյանի հետ, մեր քաղաքացիները շարունակում էին ակտիվորեն մասնակցել ստորագրահավաքին: Եվ այդ ընթացքում մոտեցավ երիտասարդ մայրիկ ՝ երեք փոքր երեխաների հետ միասին: Ինչպես պարզվեց, վերջերս  են Հայաստան տեղափոխվել ԱՄՆ-ից՝ ամբողջ կյանքն այնտեղ ապրելուց հետո:

-Մեր ընտանիքը  վերադարձել է  Հայաստան, որպեսզի մեր զավակները  դաստիարակվեն ու մեծանան հայեցի: Եկել ենք ու ի՞նչ ենք տեսնում: Հայաստանում կատարվելու է այն ամենը, ինչից փորձել ենք փրկել մեր երեխաների՞ն: Ես իմ վճռական ստորագրությունն եմ ավելացնում մեր հայրենակիցների ձայնին, որպեսզի մեր զավակները մեծանան Հայրն վայել երկրում, ոչ թե միանանք աշխարհում տիրող այս կործանարար հոսանքին:

Եկավ  ևս մի երիտասարդ մայրիկ՝ երեխաների հետ: Նրա ստորագրությունից հետո բազմահազար քաղաքացիների անվան կողքին մենք կարդացինք մի յուրօրինակ ազգանուն՝ Շպիլբերգ: Պարզվեց ՝ հայաստանաբնակ հրեա է, ով նույնպես աջակցում է մեր ժողովրդի պայքարին.

-Միանշանակ դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Սա Հայաստանին պարտադրող ուժերը նախ թող իրենք փորձեն հաղթահարել դրա հետևանքներն իրենց երկրներում: Եթե ստորագրահավաքին հաջորդի հզոր հանրահավաք, միանշանակ մասնակցելու եմ իմ երեխաների հետ՝ նրանց  մանկասայլակներով այստեղ բերելով:

Ստորագրահավաքի հաջորդ մասնակիցը միջին տարքից բարձր կին էր՝ իր  դպրոցական թոռնիկի հետ միասին: Վերադարձել էին Ռուսաստանի Դաշնությունից:

      -Մենք հեղափոխությանը հավատալով՝ վերադարձել ենք Հայրենիք: Իսկ թոռս, այսօր տեսնելով, թե ինչպիսի՞ օրենքներ են ուզում  ներառել և կյանքի կոչել, ամոթանք է տալիս հայերին: Ասում է՝ մի՞թե չպիտի կարողանաք արգելել անբարոյականության արմատավորումը մեր սուրբ երկրում: Դրա համա՞ր են մեր հերոսները զոհվել,- ասում էր նա:

Մենք զրուցեցինք նաև նրա թոռան հետ: Եվ շատ զարմացանք, որ ծնված և ապրած լինելով Ռուսաստանի Դաշնությունում, առանց օտար շեշտադրության անսխալ խոսում էր մայրենի լեզվով, ինչն այսօր հաճախ  չես տեսնրի: Տղան, որ մոտ 15 տարեկան կլիներ,  ասաց.

-Ափսոսում եմ , որ դեռ անչափահաս լինելու պատճառով չեմ կարող ստորագրել: Բայց որպես ապագա հայ ընտանիքի հայրիկ՝ դեմ այլասերվածության քարոզին և օրինականացմանը իմ պապերի երկրում:

…Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքը շարունակում է իր ընթացքը: Հետևելով իրադարձությունների ընթացքին՝ բոլորս պետք է  ապագայի առաջ   մեզ հաշիվ տանք ու մեկ անգամ ևս հիշենք Գարեգին Նժդեհի այս խոսքերը. «Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն արեքներով, որոնցով նրան օժտում  է ժողովուրդը»:

                                  
 ՀաՀասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4514.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :