Ստամբուլյան կոնվենցիա. Բռության դեմ պայքա՞ր, թե՞ մարտահրավեր մեր ազգային գոյության դեմ․ մաս բ

Ստամբուլյան կոնվենցիա. Բռության դեմ պայքա՞ր, թե՞ մարտահրավեր մեր ազգային գոյության դեմ․ մաս բ

Հրամայված է ոչնչացնել հայի ինքնությունը

 

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կազմակերպված ստորագրահավաքի առաջին իսկ օրից Հայկական արժեքների պաշտպանության «Կամք»   հասարակական  նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ֆեյբուքյան իր էջով տարածեց հայտարարություն, որն այժմ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.

 

Վերապրել ես ցեղասպանություն,


Վերականգնել անկախ պետականություն և ազատագրել Արցախը:

Սակայն դու, հայրենի գյուղերում, թե քաղաքներում, Արցախում, թե Ջավախքում, հոգնած և մեկուսացված, դատապարտված ես զբաղվել օրվա հացի խնդրով, որովհետև հակառակ քո արյան ու անասելի զոհողութունների գնով ձեռք բերված հաղթանակների, կաշառակեր և անկուշտ համակարգը հայրենիքը հասցրել է սպառման եզրին, և մինչ Ադրբեջանի բնակչությունը 30 տարում 7-ից 10 միլիոն էր դառնում, իսկ Թուրքիայինը՝ 60-ից 80 միլիոն, մեր հայրենի հայ բնակչության թիվը կիսվել է:

2018 թվականի մայիսին, մեկ մարդու պես, իշխանությունից հեռացրել ես կաշառակեր վարչակարգին` աշխարհին ցույց տալով խաղաղասիրության և ազատասիրության ստեղծագործ քո տաղանդը:

Սակայն այս անգամ էլ իշխանության շարքեր են թափանցել քո ազգային ինքնության վերացման երդվյալ դարանակալ, օտարամուտ ուժեր, որոնց միակ նպատակն է՝ ԱՐԱՏԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ «ՆԵՐԱՐԿՄԱՆ» ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱՋՆՋԵԼ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ, ՊՂԾԵԼ ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻՆ, տապալել հայկական մշակույթի ու Ազգային Առաքելական Եկեղեցու հենասյուներն և վերջնական կործանման հասցնել մեր ազգը:

Մենք՝ ավանդապաշտ հայ երիտասարդությունս, այդ ամենը թույլ չե՛նք տալու

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Կարճ հասցե: javakhq.info/u/4513.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :