Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն․ «Հրապարակ»

Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն․ «Հրապարակ»
«Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի, մեր տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությանը գործադիրից հրահանգել են չխոսել այդ կոնվենցիայի մասին, կարծիքներ չհայտնել, որպեսզի սեպտեմբերին սկսվող աշնանային նստաշրջանի ժամանակ անաղմուկ վավերացնեն այն:

Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխա­նության ժամանակ, բայց պետք է դեռ վավե­րացվի: Կոնվենցիայի աղմկահարույց դրույթնե­րից մեկը, հիշեցնենք, երրորդ սեռի գոյության ամրագրումն է: Հայ ավանդապաշտները կարծում են, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»- գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Կարճ հասցե: javakhq.info/u/4486.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :