Արարատյան դաշտից Ադրբեջան է գնում 1 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր. փորձագետ

Արարատյան դաշտից Ադրբեջան է գնում 1 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր. փորձագետ

Մենք ամեն տարի 1 մլրդ 500 մլն խորանարդ մետր ջուր ենք «տեղափոխում» Արարատյան դաշտից Ադրբեջան՝ 9 մետրով նվազեցնելով ստորգետնյա ջրերի մակարդակը եւ բարձրացնելով ոռոգման նորմերը։ Այս մասին Ազգային ժողովում, «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հուլիսի 17-ին ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

Միեւնույն ժամանակ, այսօրվա դրությամբ 22 հազար հեկտար տարածք գտնվում է ամայացման սպառնալիքի տակ, քանի որ ջրի ճնշման գոտին փոքրացել է։ «Ինչո՞ւ ենք մենք այդքան շատ ջուր տալիս Արարատյան դաշտից։ Որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը։ Հատկապես եթե վերցնենք, ասենք, ՀԿ-ները, չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչ վիճակի ենք մենք հասցրել Արարատյան դաշտավայրը»,- դժգոհել է Ջավադյանը, գրում է news.am:

Կարճ հասցե: javakhq.info/u/4478.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :