Երկրի տնտեսության մեջ շարունակում են որոշիչ դիրքեր զբաղեցնել նախկին մոնոպոլիստնեը

Երկրի տնտեսության մեջ շարունակում են որոշիչ դիրքեր զբաղեցնել նախկին մոնոպոլիստնեը

2018 թվականի սկզբին ՀՀում սկիզբ առած քաղաքական իրադարձություններին հայ հանրությունը բուռն արձագանք տվեց: Մարդկանց մեջ հույս արթնացավ, որ, ի վերջո, տասնամյակներ շարունակ իշխանության գլուխ կանգնած քրեաօլիգարխիկ համակարգը կտապալվի ու երկրում տիրող սոցիալական անհավասարությունը կվերանա, հանցագործ տարրերը կպատժվեն:

Սակայն, մեկ տարուց ավելի է ինչ հասարակությունը սպասում է, որ դատարանի առջև կկանգնեն մեզ հայտնի օգիոզ դեմքերը, որոնց անպատժելիության մասին ամենից շատ խոսում էր ներկայիս վարչապետը:

Իսկ ինչ պետք է արվեր մինչ այժմ:

Երկրի տնտեսության մեջ շարունակում են որոշիչ դիրքեր զբաղեցնել նախկին մոնոպոլիստնեը՝ օլիգարխպաշտոնյաները, պատճառը այսօրվա իշխանության իմպոտենտ պահվածքն  ու նախկին իշխանությանը դե ֆակտո գնահատական չտալն է, ինչի արդյունքում նախկինում ապօրինի հարստացած անձիք, այսօր անգամ, օրինական մրցակցության պարագայում, միևնույն է, մրցակցությունից դուրս են, քանի որ արդեն ձեռք են բերել կապեր ու միջոցներ: Գին թելադրող են թե՛ շաքար ու ալյուր ներկրելու, թե՛ բենզին ու դիզվառելիք ներկրելու, թե՛ միրգ ու խմիչք արտահանելու բիզնեսներում:

Մի շարք տնտեսվարողներ այսօր էլ շարունակում են իրենց գործունեությամբ ավելի շատ վնաս պատճառել պետությանը, քան իրենց վճարած հարկերն են: Խոսքը վերաբերում է ինչպես Արարատի մարզի ձկնարդյունաբերողներին, այնպես էլ Տավուշի մարզի սղոցարանների տերերին ու Սևանի ձկնորսներին:  Սակայն, մինչ օրս ներկայիս իշխանությունը որևէ կերպ չի միջամտել այդ խնդրին, ինչը Արարատի մարզում անապատացման, Տավուշի մարզում սողանքների առաջացման, իսկ Սևանի պարագայում ճահճացման հասցնելու վտանգի առաջ է կանգնեցրել: Մինչ այժմ եղել է միայն հետևանքնեի դեմ պայքար ու դատարկ հայտարարություններ:

 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխություն» -ից մեկ տարի անց և հասարակ մարդկանց և որոշ քաղաքական գործիչների ու քաղաքագետների մոտ ստեղծվել է այն կարծիքը, թե՝ ներկայիս վարչապետը նախկին իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում է եկել իշխանության, ինչը և կապում է նրա ձեռքերը նախկիններին պատժելու գործում ու նա հայտարարություններից այն կողմ չի անցնում:

Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է լավ հասկանա, որ եթե չի ուզում ժողովրդի վստահությունը կորցնելու դեպքում վերջնականապես գերի մնալ այդ պայմանավորվածություններին և դառնալ քաղաքական անցյալ, ապա պետք է խախտի դրանք և կոշտ քայլեր անի նախկին իշխանության դեմ: Ինչպիսին էլ որ լինեն կոմպրոմատները, այսօր ավելի հեշտ կլինի հաղթահարել դրանք, քան՝ վաղը, քանի որ այժմ դեռ Նիկոլ Փաշինյանը ունի ՀՀ քաղաքացիների գոնե կեսից ավելիի աջակցությունը:

Հմայակ ՄԿՐՏՉՅԱՆ

Կարճ հասցե: javakhq.info/u/4474.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :