Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Ն.Փաշինյանին. Արթուր Արամյան

Բաց նամակ  ՀՀ վարչապետ պարոն Ն.Փաշինյանին. Արթուր Արամյան

Բաց նամակ

ՀՀ վարչապետ պարոն Ն.Փաշինյանին։

ՀՀ վարչապետ պարո՛ն Ն .Փաշինյան, տեղյա՞կ եք Դուք արդյոք,որ Ձեր խմբակցության պատգամավորը ֆեյք  և մանիպուլիացիոն նյութեր է տարածում համացանցում, այնինչ,  Դուք արդեն վաղուց հանձնարարականներ էիք սփռել աջ ու ձախ ԱԱԾ տնօրեն պարոն Արթուր Վանեցյանին, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն ֆեյք լուրեր տարածողներին և ֆեյք էջերով հանդես եկողներին հայտնաբերելու և պատշաճ իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ։

Այժմ, պարոն Ն.Փաշինյա՛ն, ես ՝ ՀՀ քաղաքացի Արթուր Սեյրանի Արամյանս, բարոյական և օրինական պահանջ եմ ներկայացնում Ձեզ,որպեսզի ԱԺ նիստերի դահլիճում հրատապ նիստ հրավիրվի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը դրվի ԱԺ օրակարգում և ապահովվի անհրաժեշտ քվորում, որպեսզի հնարավոր լինի կատարել այն հանձնարարականները, որոնք ուղղել էիք ԱԱԾ տնօրենին, որի մասին բարձրաձայնել եք Դուք ինքներդ։ Ստորև հրապարակում եմ սոցցանցում կազմակերպված կեղծ հարցման նկարները, որոնք կազմակերպել է Ձեր խմբակցության պատգամավորը,և,  որ այդ հարցումը տարածումներ տալու ժամանակահատվածում քվորում էին ապահովել համացանցում 10.000մարդ,և իբր  55% կողմ էր Ամուլսարում հանքի շահագործմանը, իսկ 45% դեմ էր, բայց տարածումներ տալուց հետո այժմ քվորում ապահովել են 11.500մարդ ,բայց տոկոսային տարբերություն չի նկատվում և որ ամենակարևորն է՝արդեն պարզ է դառնում,որ Ձեր խմբակցության պատգամավորը միտումնավոր իր անձնական էջին նման ապակողմնորոշիչ ինֆորմացիոն դաշտ է ստեղծում, հող նախապատրաստելով իբր թե շահագործմանը ,ճիշտ այնպես, ինչպես Ձեր խմբակցությունից շատերը անում են նույն բանը՝ հող նախապատրաստելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։

Պարոն Փաշինյա՛ն, լինելով տեսակով մահապարտի հոգեբանությունը և գաղափարը կրող, խնդրում եմ ցնցումային և անցումային այս փուլում կարգի հրավիրեք Ձեր շարքերում շատերին, իսկ եթե ոչ, վաղը կամ մյուս օրը ոչ մի՝ ոչ իրավական, ոչ էլ բարոյական իրավունք չեք ունենալու ինձնից կամ ինձ նմաններից,գաղափարակից ընկերներից պատասխան պահանջելու։ Հորդորում եմ՝ ինքներդ կազմակերպեք վերոնշյալ պատգամավորի՝ մանդատից զրկելու գործընթացը՝  օրենքի շրջանակներում, որպեսզի տեղի տաք ԱԱԾ տնօրեն պարոն Ա.Վանեցյանին՝ հավուր պատշաճի ի կատար ածել  Ձեր այն հանձնարարականները, որոնք հրապարակավ հայտարարել եք Դուք։

Պարոն Ն .Փաշինյա՛ն, բազում անգամներ փորձել ենք զսպել մեզ և չարժանացնել Ձեր նիստուկացը գնահատականների,այն էլ՝քաղաքական։ Բայց այլևս Դուք երաշխավորված չեք դրանից՝իմ և գաղափարակից հայրենակիցներիս կողմից։

Արթուր Արամյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4459.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :