«Այն, ինչ նրանք ասում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում». Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է բրիտանական նավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին

«Այն, ինչ նրանք ասում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում». Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է բրիտանական նավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին
«Այն, ինչ նրանք ասում և պնդում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում և որևէ արժեք չունի»,- հայտարարել է Զարիֆը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները հետապնդելով հասել են նավին՝ հրամայելով փոխել ուղղությունը: Դրան ի պատասխան բրիտանական կողմը պահանջել է, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել, ինչից հետո իրանական նավերը ստիպված են եղել նահանջել:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ամերիկյան կողմն ունի միջադեպի տեսագրությունը: Այն արվել է այդ պահին նեղուցի վրայով թռչող ինքնաթիռից:
 
Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք հաստատել են, որ իրենց լցանավն այդ շրջանում է գտնվել՝ հայտարարելով, որ այն «ծովում անվտանգության ապահովման» դեր է կատարել:
 
Այս մասին գրում է Արցախպրեսը
Կարճ հասցե: javakhq.info/u/4426.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :